top of page

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են Հայ պլաստիկ վիրաբույժների միջազգային ասոցիացիայի  (այսուհետ նաև՝ Ասոցիացիա) պատկանող կայքով (այսուհետ նաև՝ Կայք) կայքի օգտատերերի և կոնֆերանսի մասնակիցների հետ իրավահարաբերությունները:

  • Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ, Գնորդ, Պատվիրատու) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ասոցիացիայի կողմից Վաճառքի այլ պայմանները, հրապարակային մատակարարման պայմանագրի դրույթները (այսուհետ նաև՝ Պայմանագիր) և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ասոցիացիայի կողմից իրականացվող Վաճառքի հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե՝ ուղղակի այցելու:

  • Ասոցիացիան իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Դրանց փոփոխության դեպքում Աոցիացիան կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Ընդ որում՝ նոր Պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:

  • Ասոցիացիան կարող է փոփոխություններ մտցնել կոնֆերանցի ծրագրի, սպիկերների կազմի, սեսիաների և ժամացուցակի մեջ, առանց նախապես տեղեկացնելու։

  • Վերոնշյալ փոփոխությունների դեպքում փոխհատուցում չի տրամադրվելու։

  • Կոնֆերանսի մասնակիցները պետք է ցուցաբերեն պրոֆեսիոնալ և հարգալից պահվածք, այլապես կարող են հեռացվել կոնֆերանսից՝ առանց փոխհատուցման։

  • Կոնֆերանսի ընթացքում ֆոտո և վիդեոնկարայհանումը կարող է արգելվել կազմակերպիչների կողմից։

  • Կոնֆերանսի կազմակերպիչները պատասխանատու չեն կոնֆերանսի ընթացքում  մասնակցի ստացած վնասվածքների, անձնական իրերի կորստի կամ վնասման համար։

  • Մասնակիցները պատասխանատու են սեփական անվտանգության համար։

  • Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

  • Կայքում գրանցվել կամ գնում կատարել կարող են քաղաքացիաիրավական գործունակություն ունեցող 18 տարեկանը լրացած անձիք։ 18 տարեկանը չլրացած կամ անգործունակ (դատարանի կողմից այդպիսին ճանաչված) անձանց կողմից կատարված գործողությունների հետևանքների համար Աոցիացիան պատասխանատվություն չի կրում։

  • Կայքում գրանցվել կամ գնում կատարել կարող են քաղաքացիաիրավական գործունակություն ունեցող 18 տարեկանը լրացած անձիք։ 18 տարեկանը չլրացած կամ անգործունակ (դատարանի կողմից այդպիսին ճանաչված) անձանց կողմից կատարված գործողությունների հետևանքների համար Աոցիացիան պատասխանատվություն չի կրում։

  • Անձնական տվյալների լրացումը կարելի է իրականացնել միայն գրանցվող կամ գնում կատարող օգտատիրոջը փաստացի պատկանող տվյալներով։ Համաձայնվելով սույն պայմաններին, Դուք ընդունում եք, որ   Աոցիացիան չի կարող ստուգել Ձեր տված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված Ձեր հավաստումների իսկությունը, ուստի սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա:

  • Ասոցիացիան իրավունք ունի սխալ կամ ոչ հավաստի տվյալներ ներկայացված լինելու փաստ հայտնաբերելու դեպքում հեռացնել օգտվողին համակարգից։շ

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁԸ

  • Աոցիացայի կայքում վճարում կարելի է իրականացնել միայն  դրամով։

  • Գրանցումն իրականացվում է տվյալ պահին Կայքում նշված արժեքով։

  • Արտարժույթով վճարելու դեպքում գումարը փոխարկվում է վճարման պահին Հայէկոնոմբանկի կողմից հայտարարված սակագնով։

  • Օնլայն վճարումից հետո գրանցումը չեղարկելու դեպքում  դեպքում գումարի հետ փոխանցումը կարող է տևել 30 աշխատանքային օր՝ կախված ծառայությունները սպասարկող բանկերի գործընթացների արագությունից։

  • Ամբողջական փոխհատուցում կարող եք ստանալ գրանցումը միջոցառման օրից նվազագույնը 30 օր առաջ չեղարկելու դեպքում։

  • Միջոցառումից 15-29 օր առաջ գրանցումը չեղարկելու դեպքու կստանաք փոխհատուցում վճարված արժեքի 50%-ի չափով։

  • Միջոցառումից 15 օր և ավելի ուշ գրանցումը չեղարկելու դեպքում  գումարի վերադարձ չի կատարվելու։

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

  • Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք գրանցման կատարելու ժամանակ: Գրանցվելիս կամ գնում կատարելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և այլ կոնտակտային տվյալները:

  • Օգտատերերի վարքագիծը և կայքի օգտագործման հարմարավետությունը վերլուծելու և առավել հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով, կայքից օգտվելու դեպքում մեզ մոտ կիրառվող մոնիթորինգային և վերլուծական համակարգերին ավտոմատ կերպով կարող են փոխանցվել Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ:

  • Կայքի օգտագործումը արագ և հարմարավետ դարձնելու նպատակով կայքը կարող է օգտագործել տեղեկանիշներ (cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում: Անվտանգության նկատառումներից ելնելով դրամային շարժերը և վերջիններիս վերաբերվող տվյալները կարող են վերահսկվել նաև դրամային փոխանցումները սպասարկող բանկերի և համակարգերի կողմից։

  • Ասոցիացիան ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների իրենց իրավասության սահմաններում կատարված հարցումներ, դատական հարցումներ և այլն): Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք համագործակցում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների հետ Ձեր Ծառայությունները պատշաճ մատուցելու նպատակով, ինչպես օրինակ. պատվերների ընդունում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԿԱՄ ԼՈՒԾՈՒՄ

  • Դուք իրավունք ունեք ցանկացած պահի լուծել Ասոցիացիայի հետ կնքված Պայմանագիրը՝ մինչև լուծումը կատարելով Ասոցիացիայի հանդեպ ունեցած Ձեր բոլոր վճարային պարտականությունները: Ձեր կողմից ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Պայմանագիրը լուծված համարվել չի կարող:

  • Պայմանագրի լուծման և նպատակով անհրաժեշտ է contoursofbeauty@gmail.com  էլեկտրոնային հասցեին ներկայացնել դիմում Պայմանագրի լուծման համար։

bottom of page